1361 դիտում
15:15 20-04-2016
Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Բուլղարիա է մեկնել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովին:
Վերջինի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նմանատիպ նյութեր
962 դիտում
15:11 13-06-2022
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա
750 դիտում
16:08 10-11-2015
Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Լոնդոնում է
2142 դիտում
16:28 25-01-2016
Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Ստրասբուրգում է
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան