211652_close_icon
views-count695 դիտում article-date 15:11 13-06-2022

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր