211652_close_icon
views-count6565 դիտում article-date 15:02 20-04-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին, ով Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու համար: Հանդիպման սկզբում՝ Գագիկ Բեգլարյանը ողջունելով Բիշար Աբդիրահման Հուսեյնին, կարևորեց Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային փոստային միությանը և ընդգծեց, որ այն նպաստում է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանը: Բիշար Աբդիրահման Հուսեյնին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար նշեց, որ Հայաստանում գտնվելու օրերին այցելել է մի շարք փոստային գրասենյակներ, «Հայփոստի» ուսումնական կենտրոն և հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի փոստային կապի ոլորտի առանձնահատկություններին։ Նա բարձր գնահատեց Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը և նկատեց, որ կան բոլոր հնարավորություններն այն առավել զարգացնելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Համաշխարհային փոստային միության կողմից փոստային ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությանը: Բիշար Աբդիրահման Հուսեյնին նշեց, որ դրանք միտված են բոլոր 192 անդամ երկրների համար հավասար դաշտ ստեղծելու հնարավորությանը: Հանդիպման վերջում Գագիկ Բեգլարյանը վստահություն հայտնեց, որ «Ընդունելով մարտահրավերները» խորագրով համաժողովը փոստային ծառայությունների զարգացման և առաջընթացի կարևոր պայման կլինի: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր