Կառավարությունը մշակել և հաստատում է Տավուշի մարզի 2016-2019 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է Տավուշի մարզի 2016-2019թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու հարցը. կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:
Ավելի կոնկրետ` նախատեսվում է րագրերի գործունեության արդյունքում մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված՝ կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:
Նախագծում նշվում է, որ սույն որոշման նախագծի ընդունմամբ կհաղթահարվեն տարածքային զարգացածության անհամաչափությունները և անհամամասնությունները:


