Ղարաբաղի հարցը դառնում է Ռուսաստանի պաշարները քամելու գործիք. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ:
Ահա այդ կետում սկսում է երրորդ փուլը, որտեղ ակնհայտ է, որ սկսել է դիրքային պայքար նախ բանակցային գործընթացի, այսպես ասած, հովանու համար՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նկատելի է, որ Արեւմուտքը ցուցաբերում է որոշակի զուսպ կեցվածք, ինչն, ամենայն հավանականությամբ, կկրի մարտավարական բնույթ:
Չի բացառվում, որ Արևմուտքը սպասում է Ռուսաստանի դիվանագիտական ձախողմանը՝ իհարկե, ինքն էլ բավական հմտորեն նպաստելով դրան իր ունեցած քաղաքական խողովակներով: Չի բացառվում, որ Արևմուտքը համոզված է՝ Ռուսաստանը չունի իր ծրագրերը առաջ մղելու ռեսուրս, հետևաբար պետք է թողնել, որ նա եղած ռեսուրսները վատնի աննպատակ:
Այսինքն՝ Ղարաբաղի հարցն, ըստ էության, դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արևմտյան արդեն երկու տարի կիրառվող մարտավարության օղակներից մեկը: Իհարկե՝ նախևառաջ հենց Ռուսաստանի իսկ կամքով, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի գրոհից հետո դիվանագիտական գրոհի է նետվել Ռուսաստանը:
Մյուս կողմից՝ Մոսկվան այլ բան էլ չունի անելու, քանի որ հակառակ դեպքում՝ մնում է հաշտվել օրեցօր ազդեցության նվազմանը Կովկասում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]