Քրգործ է հարուցվել փախուստի դիմած Սպարտակ Դանիելյանին ուղեկցող ոստիկանների դեմ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երկու շաբաթ է անցել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի փախուստից, սակայն ոստիկանությունը մինչև հիմա չի հայտնաբերել նրան:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ բացի ՔԿ-ում Ս. Դանիելյանի փախուստի փաստով նրա դեմ հարուցված քրեական գործից, ևս մեկ գործ էլ հարուցվել է ՀՔԾ-ում՝ դատապարտյալին ուղեկցող ոստիկանների դեմ, քանի որ նրանց պարտավորությունն է հսկել կալանավորին»:
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]