4171 դիտում
09:58 20-04-2016
Ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ դարձնես պատգամավոր կամ մեծ «նաչալնիկ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մարդկանց պետք է սիրել այնպես, ինչպես որ նրանք կան։ Ոչ թե այն դեպքում, երբ նրանք բավարարում են մեր սպասելիքները։ Երկրորդ դեպքում դա դառնում է առևտուր՝ ես քեզ կսիրեմ, եթե...
Օրինակ՝ «Ով հայ ժողովուրդ, ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ ընտրությունների կամ հեղափոխության միջոցով դարձնես նախագահ, նախարար, պատգամավոր կամ որևէ այլ մեծ «նաչալնիկ», որովհետև դա կխոսի քո, իմ ժողովուրդ, խելքի և հեռատեսության մասին»։
Սեփական ժողովրդին էլ պետք է սիրել՝ ինչպես որ նա կա՝ առանց չափազանցված փառաբանումների և առանց անմոռաց ինքնախարազանման։ Պետք է ընդունել թե մարդու, թե մարդկանց խմբերի և թե ժողովրդի հակասականությունը։ Միևնույն մարդը կարող է խրամատում մի քանի ժամ դիմադրել հակառակորդի գերազանցող ուժերին և 5 հազար դրամով քվեարկել իշխանության թեկնածուի օգտին։ Նույն մարդը կարող է ընտրություններից հետո հայհոյել և անիծել իշխանություններին։ Այնպես չէ, որ նրանք տարբեր մարդիկ են՝ կեսը՝ հերոսներ, կեսը՝ հրեշներ։ Ինչ-որ «ստերիլ», «զտված» դեպքերի փնտրտուքը ապակողմնորոշում է, մոլորեցնում փնտրողներին, դնում է հիացմունքի և հիասթափությունների կրկնվող շրջապտույտի մեջ։
Մեր ժողովրդի այն ներկայացուցիչները, որոնք միավորվել են կուսակցությունների մեջ և զբաղվում են քաղաքականությամբ, պետք է փորձեն հասկանալ իրենց համաքաղաքացիներին և ոչ մի պարագայում չնեղանան նրանցից։ Օրինակ՝ ինչո՞ւ երկրորդ շանս չեն տալիս մեկ անգամ հաջողության չհասած ընդդիմադիրին։
Ես կուսակցական չեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը, պարզապես առաջարկում եմ սթափ ընկալել իրականությունը և չվիրավորվել, երբ քաղաքացիներն առանձնապես չեն ներգրավվում քաղաքական պայքարի մեջ։ Ես, օրինակ, մի թեթև կվերլուծեի՝ գուցե պետք են այդ պայքարի կազմակերպման ա՞յլ ձևեր»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10953 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
Այս բաժնից
1474 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»