Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 19-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի բնակիչներից մեկն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին անօգնական ընկած է եղել 1926 թ. ծնված Մ. Ե.-ը, ում փրկարարները մոտեցրել են անկողնուն: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 16.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 24-րդ փողոցում էլ. ցանցի աշխատակիցը բարձրացել է սյան վրա համապատասխան աշխատանքներ իրականացնելու և ինքնազգացողությունը վատացել է. քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1969 թ. ծնված Հ. Գ.-ին իջեցրել են սյան վրայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
***


