Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին կհանձնվի ապրիլի 20-ին
Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը:
«[url=http://armenpress.am/arm/]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այդ մասին նշեց ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն` ավելացնելով, որ մոտակա րոպեներին հանդիպելու է Կամիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը:
Միաժամանակ, Քոչարյանն ասաց, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է:
«Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,- ասաց նա:


