3153 դիտում
10:36 19-04-2016
Եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը. Յաշա Ավանեսյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Թալիշցի Յաշա Ավանեսյանն է՝ 91 տարեկան, Հայրենական պատերազմի վետերան։ Այժմ նա իր ընտանիքով Վանաձորին կից Շահումյան գյուղում է տեղավորվել` բարեկամի տանը։ «Իմ ընտանիքը բոլորը զինծառայող են, բոլորն Էլ ծառայության մեջ են՝ աղջիկ թե տղա, մեկը՝ Շուշի, մեկը՝ Մատաղիս, մեկը՝ Թալիշ... մեծ թոռս մայոր ա, փոքր թոռս՝ լեյտենանտ... Փոքր տղաս Էլ 40 տարի ա՝ Ղավիթաշեն Էր ապրում, հենց պատերազմը սկսվեց, եկավ հայրենիքը պաշտպանելու։ Իմ ապուպապը Զանգեզուրից Է, Կորնիձոր գյուղից։ 1600-ականներին եկել են Թալիշ, հիմնվել ու մնացել։
Ես 91 տարեկան եմ, ունեմ 25 թոռ ու 25 ծոռ, իմ ընտանիքից միայն իմ կինս ա պակաս, մահացել ա տասը տարի առաջ... Աշխարհքում ման գալու համար օտարությունն ա լավ, բայց ապրելու համար՝ հայրենիքը։ Հայաստանն Էլ ա մեր հայրենիքը, բայց որ Ղարաբաղը կորցնենք, Հայաստանն Էլ կկորցնենք։ Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստ քաղաքն ա, եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը»,– ասում Է Յաշա Ավանեսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
15:11 17-11-2023
Գնահատվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի Հայաստանի բյուջե. Բադասյան. News.am
3095 դիտում
09:38 20-03-2014
Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե այժմ Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ. 168 Ժամ
Այս բաժնից
1471 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»