Էկվադորում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի
Շաբաթ՝ ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած հզոր՝ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի, ավելի քան 2 հազար մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Էկվադորի իշխանություններին:
Երկրի նախագահ Ռաֆայել Կոռեան աղետը անվանել է վերջին 70 տարիների ամենամեծ ողբերգությունը:
Հիշեցնենք, որ ստորգետնյա ուժեղ ցնցումներից Էկվադորի՝ Խաղաղ օվկիակոսի ափին գտնվող քաղաքները հիմնահատակ ավերվել են, փողոցները նույնպես այլևս գործածության ենթակա չեն:
Աղետի հետևանքների դեմ պայքարին ընդգրկվել են 14 հազար զինվորականներ և ոստիկաններ, Էկվադոր են ուղարկվել նաև այլ երկրների փրկարարներ: