Էկվադորում ուժգին՝ 7,8 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 350-ի
Էկվադորում շաբաթ երեկոյան տեղի ունեցած 7. 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարված:
Ինչպես տեղեկացնում է [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1629]«ՀԱՅ-ԷԿՎԱԴՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ»[/url] հասարակական կազմակերպության կայքը, գնալով ավելանում են մահածության դեպքերն ու վիրավորների թիվը:
Այս պահին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 350-ի: Նշվում է, որ երկրաշարժը վերջին 37 տարվա ընթացքում ամենաուժգինն է համարվում: