211652_close_icon
views-count1773 դիտում article-date 09:13 19-04-2016

Հայաստանում աղքատությունը 76 % է. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների՝ Հայաստանում օրական 5 դոլարից պակաս սպառում ունեցողները կազմում են բնակչության 76%-ը։ Այս մասին նշվում է ՀԲ-ի՝ ապրիլի 8-ին հրապարակված զեկույցում։ Իսկ օրական 5 դոլարից պակաս սպառողներին ՀԲ-ն համարում է աղքատ։ Բանն այն է, որ ՀԲ-ն աղքատության մակարդակը ներկայացնում է 2 առանձին չափանիշներով. մեկը՝ օրական 2.5 դոլար սպառման տեսանկյունից, մյուսը՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից։ 2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։ Իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից, ինչպես նշեցինք, բնակչության 3/4-ը։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2014 թվականի վերջին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30% (2013-ի համեմատ 2 տոկոսային կետով պակաս)։ ԱՎԾ-ի մեթոդաբանությամբ՝ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ)»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր