Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 18-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 3-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Ս.-ին (1938 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկից մոր (Ծ. Հ.-ի 1946 թ. ծնված) դին իջեցնելու և անատոմիկի մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները դին մոտեցրել են անատոմիկի մեքենային:
***
Ապրիլի 18-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Մ.-ին (1939 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:


