211652_close_icon

Արամ Դանիելյանը շնորհակալ է հրազդանցիներին

views-count3240 դիտում article-date 15:42 18-04-2016
Արամ Դանիելյանը շնորհակալ է մրցակիցներից: Նրա տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հրազդան քաղաքի հարգարժա՛ն բնակիչներ Սիրելի՛ հրազդանցիներ Ավարտվեցին ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և Հրազդանի ընտրողները կրկին ինձ վստահեցին քաղաքի առաջիկա տարիների ղեկավարումը: Մեծապես շնորհակալ եմ և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ բոլոր ընտրողներին, շնորհակալան խոսքեր եմ հղում նաև ինձ չընտրողներին: Ինձ տրված բոլոր քվեներն ընկալում եմ, որպես վստահության երաշխիք, որը նոր ուժ կհաղորդի առաջիկա տարիներին Հրազդանում նոր որակի աշխատանքներ իրականացնելու հարցում: Ինձ չտրված բոլոր քվեները բերում են այն վերլուծությանը, որ առաջիկա տարիներին մեր քաղաքում պետք կատարվեն առավել արդյունավետ աշխատանքներ, որպեսզի այդ անձինք ևս ապագայում ձևավորեն իրենց վստահությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը,երկրի քաղաքական և մարզային իշխանություններին, իմ բոլոր համակիրներին և կողմնակիցներին: Պետք է շնորհակալ լինեմ նաև մրցակիցներիս՝ հրազդանյան ընտրություններն առավելապես մրցակցային դարձնելու համար, որի պարագայում արձանագրված հաղթանակն առավել համոզիչ ու հիմնավոր է դառնում: Եվ բնականաբար շնորհակալական խոսքեր պետք է հղեմ բոլոր լրատվամիջոցներին, ովքեր անկախ իրենց ուղղվածությունից, այս օրերին Հրազդանում էին և լուսաբանում էին հրազդանյան ընտրական առօրյան: Այս ամենով հանդերձ դարձյալ վերահաստատում եմ Հրազդան քաղաքում առաջիկա տարիներին բազմաթիվ դրական զարգացումներ ապահովելու՝ իմ պատրաստակամությունը և «Իմ թիմը հրազդանցի՛ն է» կարգախոսի ներքո առաջիկա տարիներին մեր քաղաքում նկատվելու են բազմաթիվ դրական տեղաշարժեր: Շնորհակալությամբ և երախտագիտությամբ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյան»:

Նմանատիպ նյութեր