Բերման են ենթարկել թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սամվել Հ.-ին, ում վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման, դարչնականաչավուն, չոր զանգված:
Սամվել Հ.-ն հայտնել է, որ նշված զանգվածը 2015 թ. սեպտեմբերին Սպիտակ քաղաքի ավտոկայանի տարածքում իրեն տվել է Պավել Խ.-ն /մահացել է 2016 թ./, որը պահել էր իր մոտ, ծխելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]


