4031 դիտում
13:29 17-04-2016
Թալինի քաղաքապետի ընտրություններն արդեն խախտումներ են արձանագրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 17–ին, Թալինում առավոտյան ժամը 08:00-ին մեկնարկեցին Թալինի քաղաքապետի ընտրությունները:
Նշենք, որ ընտրությունների համար պայքարում է երեք թեկնածու՝ ներկայիս գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ կողմից առաջադրված Տիգրան Հարությունյանը:
Ինչպես հայտնում են Թալին քաղաքի 3 ընտրատեղամասերից, քաղաքացիներն ակտիվ մասնակցում են ընտրություններին:
Այս պահի դրությամբ արդեն իսկ որոշ խախտումներ են արձանագրվել եւ նկատվել են մարդկային անհարկի կուտակումներ` Ժամը 8:00-ին` 15/ 3 տեղամասում: Ժամը 09:45-ին տեղամասում կազմվել է արձանագրություն, որ տեղամասում այդ պահի դրությամբ մարդկային կուտակումներ են:
Տեղամասի ղեկավար Ալվիտա Մելքոնյանի վստահեցմամբ, նույնիսկ ընտրողների միջեւ ընթացել են բանավեճեր ու կռիվներ: Ի հայտ են եկել նաեւ ընտրաթերթիկների կեղծ լցոնումներ:
15/2 տեղամասում, ինչպես տեղեկացնում է տեղամասի ղեկավար Ավետիք Ավետիքյանը, ժամը 11:25- ին կազմվել է արձանագրություն, առ այն, որ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից շատերը ընտրության են մասնակցել ID քարտերով եւ տրանսպորտային երթեւեկության վկայականով՝ շփոթության մեջ գցելով հանձնաժողովի անդամներին:
Արձանագրվել է արդեն մի դեպք, երբ տղան քվերակել է մոր փոխարեն.
Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովի անդամները, ոստիկանությունը բավական պասիվ է աշխատում, ինչի արդյունքում անընդհատ մարդկային կուտակումներն են լինում:
Ինչ վերաբերում է ներկայիս գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի թեկնածության համար պայքարող քաղաքացիներին, ապա նրանցից մի տարեց կին մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընտրություններին իրեն բավարար գումար չվճարելու պատճառով իր քվեն չի տալու Ս.Արամյանի օգտին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
535 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2392 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը