Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
[img]/ups/images/0000840001460783497634306.jpg[/img]
Երևանում ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0651084001460783512352359.jpg[/img]
Երևանի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40C