ԱՄՆ-ում հայ կինը սպառնալիքով նամակ է ստացել իր տան բակում Հայաստանի դրոշը կախելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Թահանգա քաղաքի 37-ամյա բնակչուհի Հասմիկ Չաթալյանը սպառնալիքով նամակ է ստացել այն բանից հետո, երբ իր տան բակում Արցախի պաշտպանական գոտում ադրբեջանական զինուժի դեմ պայքարում զոհված հայ մարտիկների հիշատակը հարգելու համար Հայաստանի դրոշն է ամրացրել, հաղորդում է abc7.com-ը:
Ինչպես տեղեկացրել է Լոս Անջելեսի ոստիկանությունը, ուղերձը ստանալուց անմիջապես հետո Հ. Չաթալյանը տեղեկացրել է ոստիկանությանը:
Նամակում ասված է. «Ձեզ վնասելու ենք»:
Հայ կինը շոկի մեջ է հայտնվել, այդուհանդերձ, Չաթալյանների ընտանիքը ոչ միայն չի հեռացրել հայկական դրոշը, այլև երկրորդ ՀՀ դրոշն է ամրացրել և կոչ արել այլ հայկական ընտանիքներին ևս Հայաստանի դրոշը կախել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ գործողությունը որակելով որպես «ատելության հողի վրա կատարված ակտ»: Վերցվել է նամակը՝ մատնադրոշմային փորձաքննության համար:
Տեսանյութը՝ [url=http://abc7.com/1292473/]այստեղ[/url]


