ԻՊ-ը սպառնում է Բրազիլիայի իշխանություններին, որ ահաբեկչություններ կիրականացնի Օլիմպիական խաղերի ժամանակ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բրազիլիայի իշխանություններին սպառնում են, որ ահաբեկչական գործողություններ կիրականացնեն այս տարվա ամռանը այնտեղ անցկացվելիք օլիմպիական խաղերի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Իշխանությունները նշել են, որ վերջին ամիսներին բարձրացել է Բրազիլիայում ահաբեկչական սպառնալիքների մակարդակը:
Ռիո դե Ժանեյրոն հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք: Խաղերը կանցկացվեն 2016 թ. օգոստոսի 5-ից մինչև 21-ը և ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից կմասնակցի խաղերին։ Սպորտային իրադարձությունները տեղի կունենան 33 վայրերում: