Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 13-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին (սահմանափակ շարժունակությամբ) շենքի մուտքից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1932 թ. ծնված Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


