211652_close_icon
views-count3825 դիտում article-date 16:33 13-04-2016

Եվրոպայի առաջնություն. ծանրորդ Առաքել Միրզոյանը 3-րդն է C ենթախմբում. տեսանյութ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ: 85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկներ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից: Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 145 կգ, այնուհետ 151 կգ, սակայն երրորդ մոտեցում չունեցավ: Հրում վարժության ժամանակ Միրզոյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 181 կգ, հետո մոտեցավ 186 կգ-ին, որը նրան բարձրացնել չհաջողվեց: Երրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրացրեց 187 կգ ծանրաձողը, սակայն այն չհաշվվեց: Երկամարտի 332 կգ արդյունքով նա C ենթախմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: 85 կգ քաշային կարգի A և B ենթախմբերում մասնակցում են 20 ծանրորդներ: Ապրիլի 13-ին կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր