211652_close_icon
views-count5058 դիտում article-date 17:57 14-04-2016

Ծանրորդ Աղասի Աղասյանն առաջինն է Եվրոպայի առաջնության B ենթախմբում. տեսանյութ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աղասի Աղասյանը 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավեց առաջին տեղը: Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի B ենթախմբում մրցում էին 10 ծանրորդներ՝ Ալբանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից և Սլովակիայից: Աղասի Աղասյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 153 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 158 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժության ժամանակ Աղասյանը բարձրացրեց բոլոր մոտեցումները: Նախ 183 կգ, հետո 187 կգ, իսկ վերջում 193 կգ: Երկամարտի 346 արդյունքով՝ Աղասյանը B ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: 85 կգ քաշային կարգի A ենթախմբում մասնակցում են 9 ծանրորդներ: Ապրիլի 14-ին տեղական ժամանակով 16:25-ին կմեկնարկի կանանց 69 կգ քաշայինների պայքարը: Այստեղ հանդես կգա աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր