779 դիտում
15:26 13-04-2016
Դատախազը հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից քրգործով ապացույց կեղծելու վերաբերյալ տվյալներ
Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի մարտի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում քրեական դատավարության մասնակից Կարապետ Ա.-ն հայտարարել է, որ ծեծի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, իր կողմից տրված ցուցմունքի մեծ մասն ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը:
Ապացույց կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
14:39 07-04-2016
Քննիչը անհիմն մեղադրվել է քրգործով ապացույցներ կեղծելու մեջ. ՀՔԾ
2566 դիտում
15:13 02-12-2016
Ակնհայտ սուտ մատնություն. քննիչը հանիրավի մեղադրվել է ապացույց կեղծելու մեջ
2903 դիտում
15:33 11-04-2018
Քրեական գործեր՝ ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ
Այս բաժնից
820 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)