211652_close_icon
views-count1488 դիտում article-date 13:57 13-04-2016

Գողությունը բացահայտվեց

Ապրիլի 11-ին, ժամը 20.45-ին, 1979 թ. ծնված Իգոր Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող մթերային խանութի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր