211652_close_icon
views-count67296 դիտում article-date 10:43 13-04-2016

Գորիսի զինկոմի գլխավորությամբ հերթական հաղթանակը տեղի ունեցավ Արցախում. Զորավարը պարգևատրեց սկանդալների մեջ հայտնվող, սակայն սահմանում իրեն արդարացրած Զարզանդ Նիկողոսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 13-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալով պարգևատրեց Զարզանդ Նիկողոսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Սյունիքի մարզի կամավորականների հետ Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ բարձր ու պրոֆեսիոնալ կերպով կատարել են իրենց առջև դրված մարտական առաջադրանքը՝ հետ մղելով մինչև ատամները զինված ազերի բաշիբոզուկներին, ինչի շնորհիվ էլ ազատագրվել է հերթական կարևորագույն նշանակության հենակետը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր