211652_close_icon
views-count4923 դիտում article-date 23:32 12-04-2016

Հայտնաբերվել է «մուխա» տեսակի զինամթերք

Ապրիլի 12-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում հայտնաբերվել է «մուխա» տեսակի զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը (սակրավորներով): Պարզվել է, որ Արևիկ գյուղի հարակից արհեստական լճակում հայտնաբերվածը մարտական վիճակում գտնվող РПГ-18 նռնականետ է, ինչը տեղում վնասազերծելու համար անհրաժեշտ է ՀՀ ՊՆ սակրավորների օգնությունը: Դեպքի վայր է ժամանել ՊՆ թիվ N սակրավորական խումբը՝ և տեղում վնասազերծել արկը: [b]ՀՀ ԱԻն[/b]

Նմանատիպ նյութեր