211652_close_icon
views-count6145 դիտում article-date 15:41 12-04-2016

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում զինծառայող է մահացել, հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նմանատիպ նյութեր