211652_close_icon
views-count94335 դիտում article-date 10:07 12-04-2016

Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սիրված մտավորական Քրիստ Մանարյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը մեկնեցին առաջին գիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 12-ին, մարտական դիրքեր մեկնեցին մեծ թվով կամավորականներ: Նրանց հետ են Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սիրված մտավորական Քրիստ Մանարյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը և «Պահմտոցի» հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Արշակյանն ու Ք. Մանարյանն ասում էին. «Առաջին հերթին, խոնարհվում ենք այս օրերին զոհված հերոս առյուծ-տղաների հիշատակի առաջ և հպարտանում արցախցիներով, ինչպես նաև այն երիտասարդներով, ովքեր այս օրերին Արցախի պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և կամավորականների հետ անառիկ են պահում Արցախի սահմանները, որպեսզի ազերի ճիվաղները չկարողանան ոտնձգություն կատարել Արցախի և Հայաստանի սահմանների նկատմամբ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր