22947 դիտում
19:20 22-08-2015
Հանրապետական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը մտադիր չէ «Հրազդան» մարզադաշտը շուկայական գներով վաճառել. տեսանյութ. Azatutyun.am
Հանրապետական կուսակցության պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը նպատակ չունի իրեն պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը որպես նվեր կամ անհատույց կերպով տալ որեւէ մեկին: Այս մասին [url=http://www.azatutyun.am/]«Ազատության»[/url] հետ զրույցում ասել է գործարարը: «Ես աշխատել եմ, ամեն ինչ արել եմ՝ ներդրել եմ այդտեղ, իսկ ուրիշներն աշխատել են՝ ամեն ինչ ունեն, իսկ ես ի՞նչ ունեմ՝ այդ մարզադաշտն է, որում ներդրվել է իմ ֆինանսատնտեսական գործունեությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ մտադիր չէ նաեւ մարզադաշտը շուկայական գներով վաճառել. «Այդտեղ գումարներ են ներդրվել, որոնք կարող էին, ասենք, Շվեյցարիայում պտտվել, բայց ես այդ քայլին չեմ գնացել: Ասում եմ, որ գոնե մեր ծախսած գումարները, որոնք շատ մեծ չեն, եթե պիտի պետությանը վերադարձնեմ, ասենք ամբողջ ներդրումների գոնե հիսուն տոկոսը՝ մոտ 15 միլիոն դրամ: Ես հետագայում իմացա, որ «Միկա»-ն, որը պարտք է եղել պետությանը, 23 միլիոնով են գնել՝ նույն Ֆինանսների նախարարը: Հիմա ինչո՞ւ որոշ մարդկանց մոտ հարց առաջացավ, թե անհատույց պետք է տամ ինչ որ մեկին: Այդ հարց տվողը կյանքում որեւէ անհատույց բան արած կա՞»:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=B90JHoiCbTs]Azatutyun.am-ի տեսանյութում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
158313 դիտում
12:00 31-01-2015
ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը Գագիկ Ծառուկյանին իր 22 տարվա ունեցվածքը գնելու սենսացիոն առաջարկ է անում
2986 դիտում
19:12 01-02-2014
Թբիլիսիում ձերբակալվել է գործարար Աշոտ Սուքիասյանը. azatutyun.am