Քաղաքացիները մնացել են վերելակում
Ապրիլի 11-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 20 շենքի վերելակը խափանվել է, երեխաները (6 և 12 տարեկան) մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երեխաներին անվնաս դուրս են բերել վերելակից:


