Սաուդյան Արաբիայում դադարեցրել են ֆուտբոլային խաղը, որպեսզի խուզեն խաղացողի «հակաիսլամական» մազերը. տեսանյութ
Արտառոց միջադեպ է գրանցվել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային առաջնության վերջին տուրի հանդիպումներից մեկում:
Հանդիպմանը հետևող կարգապահական ուժերը պահանջել են դադարեցնել խաղը, քանի որ ֆուտբոլիստներից մեկի «իրոկեզ» կոչվող սանրվածքը համարել են հակաիսլամական:
Մրցավարը կանգնեցրել է խաղը, այնուհետև վերցրել մկրատը և խաղացողի գլխի առջևի մասից հեռացրել մազերի մի փունջ, որից հետո թույլ է տվել նրան վերադառնալ խաղադաշտ:
Սաուդյան Արաբիայում նման սանրվածքները համարվում են կրոնի ավանդներին հակասող, այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ուշադրությամբ հետևում է այն խաղացողների կասկածելի սանրվածքներին, որոնք կարող են դպրոցներում աշակերտների համար օրինակ ծառայել: