211652_close_icon

Կողոպուտը բացահայտվեց

views-count1671 դիտում article-date 17:43 09-04-2016
Հունվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց հափշտակել են Լաուրա Գ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էր բջջային հեռախոս և կանխիկ գումար: Ապրիլի 8-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1998 թ. ծնված Էդուարդ Է.-ն, ով ապրիլի 8-ին, ժամը 14.30-ին, մեղայականով ներկայացել է քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր