15050 դիտում
10:30 08-04-2016
Նամակ՝ ուղղված առաջնադիրքում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին. Շնորհիվ Ձեզ` մեր մայրերը հանգիստ են, գիտեն, որ իրենց որդին Մանվելի հետ է, ով հաղթել է, հաղթում է եւ կհաղթի…
Բարև, մեծարգո Զորավար, ինչպե՞ս եք, չնայած ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ դիրքերում ոգին մարտական է և խրամատը դարձել է համայն հայության հենարանի, ուշադրության, սպասումի կենտրոնը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ուղղված ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» Կազմակերպության փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյանի նամակը ներկայացնում է ստորեւ.
«Զորավար ջան,
Երևանում էլ քո հրամանով գործում է 24-ժամյա շտաբը, որտեղ չի դադարում կամավորների հոսքը, ովքեր գալիս են ոչ միայն ՀՀ տարբեր մարզերից, այլ նաև սփյուռքյան բոլոր հայաշատ համայնքներից: Այստեղ էլ բոլորս` ինչպես խրամատում, ցանկացած պահի պատրաստ ենք կատարել մեր առջև դրված յուրաքանչյուր հանձնարարություն և խնդիր:
Զորավա’ր,
Համազգային ինքնաբուխ համախմբումը, մեր ազատամարտիկների ցասումն ու զայրույթը, մեր երիտասարդների ոգևորությունն ու ընդվզումը, պատանիների օգնության հասնելու պատրաստակամությունը, մայրերի ու քույրերի ռազմաճակատում տարբեր աշխատանքներ իրականացնելու նպատակով կամավոր զինվորագրվելը բացառապես կապվում է Ձեր տեսակի, Ձեր Զորավար կոչման, ստրատեգ, ճիշտ հրամանատար լինելու անվան հետ: Դուք քննարկումներ, տարաբնույթ հայտարարություններ, ճառեր հնչեցնելու փոխարեն` բռնեցիք Ձեր 25 տարի առաջվա ճանապարհը: Դուք դարձաք նոր սերնդի ազգային զարթոնքի, պայքարի, վերածննդի հիմնադիրը: Շնորհիվ Ձեզ` մեր մայրերը հանգիստ են, գիտեն, որ իրենց որդին Մանվելի հետ է, քաջի, առաջամարտիկի: Գիտեն, որ Մանվելը հաղթել է, Մանվելը հաղթում է, Մանվելը կհաղթի:
Զորավա’ր,
Մի քանի վասակյան կերպարով վայ լրագրողներ կրկին սկսել են իրենց թշնամական պարտքը` սևացնելով թղթերն ու համացանցը փորձում են քննադատել հավաքական, երկրապահական աշխատանքը: Սակայն մենք անսասան ենք, արհամարհող ու հանուն-ի համար մարտնչող, որի համար էլ տեղեկատվական ճակատում էլ հաղթում ենք, այս ճակատում էլ առաջնորդվում ենք մեր, երկրապահական ընտանիքին հարիր կանոններով:
Մեծահարգ մեր ղեկավար,
Ցանկանում ենք, որ առողջ ու պինդ լինեք, քանի որ քաջ գիտակցում ենք, որ ստեղծված իրավիճակը նոր պայքարի սկիզբ է, նոր հաղթանակների նվաճում և հայի պատմական հողերի վերադարձի նոր լույս:
Հավերժ փառք ու պատիվ բոլոր անմահ հերոսներին:
Հավերժ փառք ու պատիվ մեր արդար պայքարի ու պահանջի մարտիկներին:
Թիկունքն ամուր է ու հզոր, վերևում Աստված, ներքևում մեր մայրերը, առջևում մեր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ է»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1372 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1237 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
958 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին