211652_close_icon
views-count2192 դիտում article-date 20:40 07-04-2016

Քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ, շնորհավորել օրերս մայրացած կանանց։  «Թող աշխարհի բոլոր փոքրիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ և մայրերի աչքերը թրջվեն միայն երջանկության արցունքներով: Հայ մայրերը ծնում են հերոս զավակներ, հայրենիքի իսկական պաշտպաններ: Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայուհիների առջև, ովքեր դաստիարակել են հայրենասեր ու հայրենիքին նվիրված որդիներ»,- մայրացած կանանց հանձնելով նվերները՝ նշել է Գոհար Մարգարյանը։  Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության կին պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր