slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Էդուարդ Շարմազանովը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
211652_close_icon

Էդուարդ Շարմազանովը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

views-count2844 դիտում article-date 16:58 07-04-2016
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը սատարող հայտարարությունները: ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ այս իրավիճակում առավել քան կարեւոր է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՌԴ Պետդումայի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ` Մինսկի խմբի ձեւաչափով:

Նմանատիպ նյութեր