2647 դիտում
11:36 06-04-2016
ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են միջսիրիական բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի նախագիծը
Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ներկայացրել Ժնևում միջսիրիական բանակցությունների հարցով նախագիծ, սակայն այն արգելափակել են խորհրդի արևմտյան անդամ պետությունները: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ վերջինս մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի քրդերը չեն հրավիրվել Ժնև՝ բանակցություններին մասնակցելու: Նրա կարծիքով՝ դա հակասում է ՄԱԿ ԱԽ-ի բոլոր բանաձևերին:
«Զարմացանք, երբ նախագիծը մերժվեց մի քանի արևմտյան պետությունների կողմից: Իրենց ապակառուցողական ներդրումն է ունեցել նաև ուկրաինական պատվիրակությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ միջսիրիական բանակցությունները Ժնևում վերսկսվել են մարտի 14-ին: Խորհրդակցություններն անցկացվել են մոտ 2 շաբաթ և առանց քրդական կողմի պատվիրակության: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 11-ին:
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
10:41 04-02-2016
Միջսիրիական բանակցությունների տապալման մեջ ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին
3524 դիտում
12:15 19-12-2017
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը
2201 դիտում
14:01 11-03-2017
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հորդորել է վերսկսել միջսիրիական բանակցություններն առանց որևէ նախապայմանների
Այս բաժնից
1258 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1096 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել