Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Բարսելոնա»
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտակա ժամանակում կտեղափոխվի «Բասելոնա», հայտնում է Marca-ն: Հնարավոր գործարքի վերաբերյալ մանրամասները չեն հրապարակվում:
Հավելենք, որ 2013 թվականին Արգենտինայի հավաքականի հարձակվողը «Ռեալ»-ից «Նապոլի» էր տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց: