Գոնսալո Իգուաինը` «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում
«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է վերադառնալ Իսպանիա: Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, «Ռեալ»-ի նախկին խաղացողի նկատմամբ հետաքրքություն է ցուցաբերում «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք, որ Իգուաինը «Ռեալ»-ից «Նապոլի» էր տեղափոխվել նախորդ տարի: Արգենտինացու տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել էր 40 մլն եվրո: