211652_close_icon
views-count2785 դիտում article-date 21:16 05-04-2016

Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը քննադատում է արյունալի բախումները Լեռնային Ղարաբաղում

Ս.թ. ապրիլի 4-ին, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունել է հրատապ բանաձև՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների դադարեցման կոչով: ԵԺԿ պաշտոնապես արտահայտել է «իր խիստ մտահոգությունը» վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծից ստացվող իրադարձությունների առնչությամբ: Բրյուսելյան «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը (EuFoA, www.EuFoA.am) ողջունելով այս փաստաթղթի ընդունումը, ի դեմս կազմակերպության ղեկավար պրն. Էդուարդո Լորենցո Օչոայի, հայտարարել է, որ «ողջունելի է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից նման արագ և հստակ արձագանքը ստեղծված իրավիճակին»: «Հուսանք, որ եվրոպական մյուս կարևոր ինստիտուտները ևս հետևեն ԵԺԿ օրինակին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այս բանաձևը կարևոր նշանակություն ունի, քանի որ խաղաղության հաստատման բանակցություններում Լեռնային Ղարաբաղին ներկայացնում է որպես բանակցող կողմ: Նշված բանաձևում նաև կոչ է արվում երկու կողմերի զինված ուժերը անհապաղ վերադարձնել իրենց նախնական դիրքերի, ինչպես որ դրանք եղել են ապրիլի 1-ի դրությամբ՝ հղում կատարելով բազմաթիվ այլ եվրոպական կառույցների: «Վերջապես, բանաձևում նաև նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով և վերահաստատում է «պատրաստակամությունը վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափին՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից: Արդեն իսկ երկու կողմերից կան տասնյակ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Ի հավելումն հրապարակվում են բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակի կողմից խաղաղ բնակիչներին խոշտանգելու մասին»: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) [url=http://www.epp.eu/papers/epp-emergency-resolution-on-nagorno-karabakh-conflict/]նշված բանաձևն[/url] ընդունել է Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովի ընթացքում:

Նմանատիպ նյութեր