5202 դիտում
08:59 05-04-2016
Պետք է առաջ գնանք, հաղթենք` հանուն խաղաղության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի լույս 2-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բնակչությունն արթնացավ` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների վերսկսման լուրով: Արդեն չորրորդ օրն է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դաժան մարտեր են ընթանում: Այլևս ակնհայտ է, որ սա հրադադարի խախտման հերթական դեպքը չէ, որը որոշ ժամանակ անց դադարելու է:
Թշնամին հայկական զինուժի դեմ պատերազմ է սկսել: Իսկ դա նշանակում է, որ մենք պարտադրված ենք հաղթել: Հաղթանակից բացի՝ ցանկացած ելք Հայաստան աշխարհի համար, մեր երկու պետությունների խաղաղության համար պարզապես չկա:
Հաղթանակն իր հերթին պետք է արտահայտվի Ադրբեջանի տիրապետման տակ գտնվող պատմական հայկական հողերի մի մասի ազատագրմամբ: Ասել կուզի, եթե մինչ այս Ադրբեջանը պնդում էր, թե իբր Հայաստանն իր տարածքի 20 տոկոսն է խլել, ապա այդ թիվը պետք է դառնա 25-30 կամ ավելին: Սա միակ երաշխիքն է, որ հաջորդ տասը կամ քսան տարիներին թշնամին «պոչը կքաշի և կմտնի իր բունը»: Հայկական զինուժը ստիպված է թշնամուն պարտադրել, որ նա զինադադար մուրա, ինչպես 1994-ի մայիսին:
Ավելին՝ նախորդ զինադադարի կնքումից անցել է 22 տարի, և Հայաստանի` հաղթողի հաղթաթուղթն անցած տարիների ընթացքում դիվանագիտական միջանցքներում մաշվել, գնացել է: Հայաստանի` հաղթող կողմի կարգավիճակը պետք է թարմացվի, և դա պետք է նշանավորվի նոր տարածքների ազատագրմամբ: Իհարկե, գիտակցում ենք, որ հաղթանակները տրվում են հայորդիների զոհողության գնով, այլընտրանք չկա, քանի որ երկարաժամկետ խաղախության հասնելու միակ ճանապարհը դա է»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4598 դիտում
22:22 02-11-2020
Գնանք, նորից հաղթենք. զոհված պահեստազորային Մկրտիչ Ղարիբյանը նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»