Մխիթարյանը՝ «Բորուսիա»-«Վերդեր» հանդիպման լավագույն խաղացող
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Վերդերի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/23/54010/]խաղի[/url] (3:2) համար ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» երրորդ և հաղթական գոլի հեղինակը:
Իր խաղի համար Հենրիխ Մխիթարյանը [url=http://www.whoscored.com/Matches/834870/Live]Whoscored.com[/url]-ից ամենաբարձր գնահատականն է ստացել երկու թիմերի բոլոր ֆուտբոլիստներից մեջ՝ 8,9:
Ըստ Whoscored.com-ի վիճակագրության, Մխիթարյանը հինգ հարված է կատարել է դարպասի ուղղությամբ, երեք հարված՝ դարպասին: Մեկ անգամ հաղթող է եղել օդային մենապայքարում, չորս անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, երկու անգամ խլել է գնդակը, խաղից դուրս վիճակում չի հայտնվել: Փոխանցումների ճշտությունը կազմել է 76 տոկոս: