211652_close_icon
views-count7810 դիտում article-date 16:25 03-04-2016

Նավթի հետույքը համբուրելը պատերազմ չէ՞ր հրահրի. Սերժ Թանկյան

Այն, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին պատերազմ է բռնկվել, մի քանի զարգացում է նախորդել, [b]ֆեյսբուքյան իր էջում [/b]գրել է աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ Սերժ Թանկյանը: «Նախ, Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. սա կարող էր Ադրբեջանին համոզել, որ Ղարաբաղի հարցում ժամանակը նրանց դեմ է աշխատում: Երկրորդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ (որը ժառանգել է նավթային ռեժիմն իր հորից)՝ բախումների վերսկսումից ժամեր առաջ: Սա Ալիևին կարող էր ներշնչել, որ ԱՄՆ-ն կհանդուրժի իր բացահայտ ագրեսիան Ղարաբաղը գրավելու համար»,-գրել է Թանկյանը։ «Ինձ համար բացահայտ է, որ ադրբեջանցիների օգտին էր անսպասելիությունը: Նրանք նախահարձակ են եղել և պնդում են, թե հող են վերցրել։ Նավթի հետույքը համբուրելը պատերազմ չէր հրահրի, ճի՞շտ է: Սխալ է», - գրել է նա: Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Նմանատիպ նյութեր