19179 դիտում
11:50 02-04-2016
Ադրբեջանի այս արյունալի արկածախնդրությունը կշրջվի իր դեմ և Ալիևը գլխիկոր կմոտենա բանակցությունների սեղանին. Վահե Ղազարյան
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան ճակատում: Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սանձազերծել շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, ձեռնարկել բացահայտ հարձակողական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, հրետանային հարվածներ հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Կարծիք կա, թե Ադրբեջանն անհարկի սրում է իրավիճակը, միտումնավոր զոհեր տալիս, կրում մեծ կորուստներ, որպեսզի արդարացնի իր ապակառուցողական կեցվածքը բանակցություններում: Սակայն իրականում կլինի հակառակը: Միջնորդ երկրների ներկայացուցիչների դատապարտող հայտարարությունները, ինչպես նաև՝ նրանց մարդկային և տեխնիկական կորուստները կստիպեն Ալիևին ուշադրությամբ լսել միջնորդների ողջամիտ առաջարկները, սահմանի երկայնքով դիտարկման սարքեր տեղադրելու և կարգավորման փոխզիջումային տարբերակներ քննարկելու վերաբերյալ: Ադրբեջանի կորուստները կարող են նաև հակակառավարական տրամադրություններ բարձրացնել և ճնշման բնական գործիք դառնալ:
Ի վերջո՝ ռուս-թուրքական հարաբերություններում վերջին օրերին նկատելի ջերմացումը և Միացյալ Նահանգների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու հաստատակամությունը ընդհանրապես զրկում են Ալիևին` բանակցություններից խույս տալու որևէ մանևրից: Այսինքն, Ադրբեջանի այս արյունալի արկածախնդրությունը նրան չի օգնի, այլ կշրջվի իր դեմ և Ալիևը գլխիկոր կմոտենա բանակցությունների սեղանին: Իսկ եթե շարունակի պատերազմական արկածախնդրությունները, ապա կկորցնի նոր տարածքներ և դրանից հետո կստորագրի կարգավորմանն ուղղված առաջարկները: Այնպես որ ցանկացած դեպքում հակամարտությունը մոտենում է հանգուցալուծմանը:
Ափսոս, որ մարտատյաց հակառակորդը ստիպում է, որպեսզի այդ ընթացքում լինեն բախումներ և կորուստներ, ինչն ընդամենը ծանրացնում և ամոթալի է դարձնում նրա վիճակը:
Վահե Ղազարյանի [url=https://web.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=nf]ֆեյսբուքյան էջ[/url]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
20:14 03-05-2023
Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ․ վարչապետը` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին
1381 դիտում
18:33 02-03-2023
Ալիևը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «գաղութային արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար»
2293 դիտում
21:16 26-10-2020
Ադրբեջանի և Թուրքիայի արկածախնդրությունը զսպելու երկու տարբերակ կա․ Քաղաքագետ
Այս բաժնից
2068 դիտում
16:06 03-02-2025
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ