211652_close_icon
views-count6478 դիտում article-date 10:19 01-04-2016

Ապրիլմեկյան սցենարներ՝ ինչպես անցկացնել օրը գրասենյակում, դպրոցում, բուհում, որ երկար հիշվի

Համացանցում կան բազմաթիվ հղումներ, թե ինչպես անցկացնել հումորի միջազգային օրը՝ Ապրիլի մեկը այնպես, որ այն երկար հիշեն: Ներկայացնում ենք ապրիլմեկյան կատակներից մի քանիսը: Սցենարներ գրասենյակային աշխատողների համար [b]Կատակ առաքումով[/b] Որևէ մեկին խնդրում եք զանգահարել գրասենյակ, որտեղ աշխատում եք: Հետաայսու նման երկխոսություն է ծավալվում: -Ալո, սուշիի /կամ պիցցայի/ առաքումից է, պատվիրել էիք: -Մենք ոչ մի բան չենք պատվիրել: -Չե՞ք պատվիրել, ափսոս, բա ինչ անեմ այս սուշին, գուցե վերցնե՞ք: Ամենահետաքրքիր մասը սկսվում է, երբ համաձայնվում են կես գնով վերցնել: Սրանից հետո զանգահարում եք, ներողություն խնդրում, որ սխալմունք է եղել, հետ եք խնդրում սուշին կամ պիցցան, քանի որ իսկական պատվիրատուները շատ վրդովված ու սոված են: [b]Կատակ սոսնձով[/b] Բոլորից շուտ եկեք աշխատանքի վայր կամ նախօրեին վերջինը հեռացեք աշխատավայրից և այդ ընթացքում սկոտչով սեղանին ամրացրեք ձեր գործընկերների բոլոր իրերը, որոնք սոսնձից չեն փչանա: Մասնավորապես, գրիչների ու մատիտները ամանի մեջ սոսինձ լցրեք, ձեր գործընկերը կփորձի օգտագործել, դրանք չեն պոկվի: [b]Կատակ կոնյակով կամ աղով[/b] Երբ ձեր գործընկերը դուրս գա սենյակից նրա թեյի կամ սուրճի մեջ կոնյակ կամ աղ լցրեք՝ ըստ Ձեր նախասիրության: [b] Կատակ կոնֆետներով[/b] Միջուկով շոկոլադե կոնֆետների միջուկը հանեք, տեղում պղպեղով լիմոնի հյութ լցրեք ու հյուրասիրեք գործընկերներին: Նրանք դեռ երկար կհիշեն հյուրասիրությունը: [b]Կատակ գրասենյակում ՝զուգարանի թեմայով[/b] Մեծ հիմնարկում՝ պոլիկլինիկայում, նախարարությունում, որտեղ շատ այցելուներ կան, դռներից մեկի վրա փակցրեք զուգարանի նշան. մարդիկ ժամանակ առ ժամանակ կգնան այնտեղ: Կատակ դպրոցում Գրատախտակը տրորում եք օճառով, դրա վրա, հավատացեք, ոչինչ հնարավոր չի լինի գրել: Զանգ ընկերոջը Զանգահարում եք գիշերվա ժամը երեքին: -Ներեցեք, Դուք երևի քնած եք: -Գիշերվա երեքն է, քնած ենք: -Կներեք, կզանգեմ առավոտյան:

Նմանատիպ նյութեր