1966 դիտում
19:55 31-03-2016
Լիոնում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին նվիրված սեմինար է անցկացվել
Մարտի 30-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Կարպիս Մանուկյան սրահում կազմակերպել էր «A la decouverte de l’Arménie» խորագրով սեմինար, որի նպատակն էր Հայաստանն առավել ճանաչելի և գրավիչ դարձնել ֆրանսիացի զբոսաշրջիկների համար:
Միջոցառմանը մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունների, Լիոնի քաղաքապետարանի, Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի, շահագրգիռ տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում ներկաներին ցուցադրվեց 15 րոպե տևողությամբ տեսահոլովակ Երևանի մասին, այնուհետև ներկայացվեցին Հայաստանի տեսարժան և պատմամշակութային վայրերը, մշակույթն ու ավանդույթները: Միջոցառմանը նաև տրվեցին հյուրերի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Սեմինարի ընթացքում հյուրերն հնարավորություն ընձեռնվեց նաև ծանոթանալ հայկական խոհանոցին:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
11:43 26-04-2021
Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1639 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
Այս բաժնից
2338 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր