Ռուբլին 0,13 դրամով թանկացել է
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 30-ին կազմել է 481.26 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.41 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.69 դրամ՝ աճելով 5.46 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 692.53 դրամ է՝ աճելով 6.10 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 30-ին կազմել է 7.13 դրամ` աճելով 0.13 դրամով:


