1563 դիտում
18:27 30-03-2016
Հենասյուներից հեռացվել են գովազդային հայտարարությունները
Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցում մաքրվել են հենասյուներին փակցրած գովազդային հայտարարությունները: Այդպիսի հայտարարություններ մայրաքաղաքում առկա են նաև բազմաբնակարան շենքերի պատերին, հասարակական նշանակություն ունեցող այլ շենք-շինություններին:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գովազդային հայտարարությունների տեղադրման օրինական և թույլատրելի տարբերակը դրանք վարչական շրջանների տարբեր հատվածներում գտնվող համապատասխան ցուցատախտակներին փակցնելն է:
Այդ կերպ հնարավոր կլինի նաև խուսափել նմանատիպ հայտարարությունների անօրինական և միաժամանակ անընդունելի ձևերից, որոնց պարագայում օրինախախտների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
15:53 19-02-2021
ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է
Այս բաժնից
2254 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր