211652_close_icon
views-count2139 դիտում article-date 10:39 30-03-2016

Փոփոխվող շահերն ու տեսակետները Հայաստանի քաղաքական դաշտում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մոտ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 19-ին, գերմանական պարբերականում հրապարակվել էր այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որում վերջինս նշել Էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Է», - «Ռուսաստանը չպետք Է կանգնի դեպի Եվրոպա ճանապարհին»։ Այդ հայտարարությունը խիստ քննադատության Էր արժանացել ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Երկու պաշտոնյաների մեջ առկա Էր ակնառու հակասություն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցում, և դա շատ արագ պետք Է բերեր Ազգային ժողովի նախագահի հրաժարականի, որը և տեղի ունեցավ նույն թվականի մայիսի 29-ին։ Այսօր Արթուր Բաղդասարյանը դժվար թե կարծիք հայտնի, որ Հայաստանի ապագան տեսնում Է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում աշխատելը հավանաբար, համոզեց ՕԵԿ նախագահին, որ Հայաստանի գործառույթը Ռուսաստանի ֆորպոստ լինելն է։ Նախկին ՕԵԿ, ներկայումս «Հայկական վերածնունդը» հասարակական մասնաճյուղ է բացում Մոսկվայում, Կոբզոնն այն ողջունում է, ՕԵԿ-ականները քննադատում են ներկայիս իշխանություններին բավականաչափ ռուսամետ չլինելու համար... Այս փոքր օրինակը բերում եմ ոչ թե հատուկ Բաղդասարյանի կամ ՕԵԿ-ի մասին որևէ բացասական բան ասելու նպատակով։ Ամբողջ խնդիրն այն է, որ նման վարք են դրսևորում մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողները: Իհարկե, նրանք բոլորն ասում են, որ իրենք ոչ մի «ուժային կենտրոնի» էլ չեն ձգտում, կուրծք են ծեծում, թե իրենց միակ ուշքն ու միտքը բացառապես Հայաստանի շահերն են: Բայց իրականում նրանք շատ ավելի «պրագմատիկ» են և ղեկավարվում են բացարձակապես սեփական քաղաքական շահերով։ Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, միայն թե պետք չէ ձևեր թափել»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր