Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 29-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 20 շենքի բնակիչներից մեկն անկողնուց ընկել է հատակին. մահճակալ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1946 թ. ծնված Է. Ժ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 29-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1932 թ. ծնված Ա. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 29-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1939 թ. ծնված Ս. Լ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


